Էրիկսենի նախկին ակումբը ցանկանում է ձեռք բերել դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերը


22:26 , 15 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Ամստերդամի «Այաքսը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենին վերադարձնելու տարբերակը, հայտնում է Todofichajes-ը։

Ֆուտբոլիստը առողջական խնդիրներ ունի։ Մի քանի ամիս առաջ դանիացուն դեֆիբրիլյատոր են տեղադրել, որով արգելված է խաղալ Ա Սերիայում, այդ իսկ պատճառով կիսապաշտպանը ստիպված կլինի լքել Իտալիայի առաջնությունը։

Նիդեռլանդներում նման արգելք չկա։ «Այաքսը» դարձել է «Ինտերի» ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը։

Դանիացու պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է 2024 թվականին։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է 7,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։