Վստահ եմ, որ կվերադառնամ Դորտմունդ․ Մխիթարյան


18:49 , 15 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին:

«Ես կապ եմ պահպանում Գերմանիայում իմ ծանթոների հետ, երբեք չեմ մոռանա Դորտմունդում անցկացրած ժամանակը, որտեղ անցկացրեցի իմ կարիերայի լավագույն շրջանը:

Մարզիչների և նախկին գործընկերների շնորհիվ ես դարձա այն ֆուտբոլիստը, ինչպիսին հիմա եմ:

Վստահ եմ, որ կվերադառնամ: Չգիտեմ՝ որպես խաղացող, թե որպես երկրպագու»,- ասել է Մխիթարյանը Sport 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։