16:14 , 22 օգոստոս, 2013
Այսօր Վրաստանում ավտովթարի են ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը, Աննա Պողոսյանը եւ Էդվարդ Սարգսյանը:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 08.40-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերով ավտոմեքենաները: