Ադրբեջանի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել


16:29 , 13 նոյեմբեր, 2021

2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի:

ԱՀ քննչական կոմիտե