Իսպանիայի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել Լա Լիգա


15:58 , 13 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Վալենսիան» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա իսպանացու հետ, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում համաձայնել «գայլերի» առաջարկին։

Հաղորդվում է, որ «Վալենսիան» հետևում է ֆուտբոլիստին և կարող է ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

2021/22 մրցաշրջանում Տրաորեն անգլիական ակումբի կազմում 12 հանդիպման է մասնակցել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Transfermarkt.com-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: