Մանդելայի թոռները նրա պատվին սոցցանց են բացել


15:57 , 22 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռները սոցիալական ցանց են բացել՝ ի պատիվ իրենց պապի:
«Այդ սոցցանցը սնվում է այն ոգեշնչմամբ, որ տվել է իմ պապը աշխարհին: Մարդիկ կարող են պատմել՝ ինչի է իրենց դրդել Մանդելան, ինչպես է նա ոգեշնչել օգնել հանրությանը»,- ասել է Մանդելայի թոռ Նդաբան, որը ոչ կառավարական Africa Rising կազմակերպության տնօրենն է:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, օգտատերերը կարող են հաղորդագրություններ թողնել և լուսանկարներ տեղադրել: mandela.is կայքից օգտվելու համար, անհրաժեշտ է նախապես գրանցվել: