Ինչն ա ստիպում մարդկանց էստեղ արագ խմբագրել քարտեզները, ջնջելով Արցախը մեր իրականությունից՞


21:54 , 12 նոյեմբեր, 2021

Ադրբեջանում գեթ մեկ քարտեզ չեք գտնի, որտեղ ամբողջ Արցախը իրենց տարածքում նշված չլինի ու էդպես տասնամյակներ շարունակ են արել։
Բացատրեք, հասկանամ, ինչն ա ստիպում մարդկանց էստեղ արագ խմբագրել քարտեզները, ջնջելով Արցախը մեր իրականությունից՞։ Ճիշտ քարտեզը ոչ հաց ա ուզում, ոչ փող ձեզանից, ինչից եք վախենում, որ տենց ափալ-թափալ սկսեցիք փոխել՞։ Մի քիչ ոտներդ կախ քցեք, ամեն հանձնվող հայկական ճանապարհից ու գյուղից հետո ստիպված չխմբագրեք նորից։