Հանցավոր անտարբերությունն աններելի է, երկակի ստանդարտներով գործելը` վատ նշան և ունենալու է բումերանգի էֆեկտ․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»՝ Արմեն Չարչյանի կալանքի տակ մնալու մասին


13:55 , 12 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը:

Նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերի, մինչև դատավարություն ազատ արձակելու հնարավորությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն իշխանությունների կողմից իջեցված ակնհայտ քաղաքական պատվերը շարունակում է անել իր սև գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատյանին: Վերջինս քաղաքական պատվեր իջեցնողի հետ ակնհայտորեն մոռանում է, որ գալու է անխուսափ հատուցման պահն ու այն հնչելու է օրենքի ողջ խստությամբ:

Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության թույլ դիմադրության կողքին շարունակում է քար լռություն պահպանել բժշկական համքարությունը, որը կարծես թե պիտի առանձնապես շահագրգռված լիներ կոլեգայի ճակատագրով: Իսկ առավել զարհուրելին ՀՀ առողջապահության նախարարության դիրքորոշումն է: Հրաշալի տեղեկացված լինելով պրոֆեսորի ծանր առողջական խնդիրներից, դեռևս սեպտեմբերի 25-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունից ու դրա եզրակացության բացակայությունից` այն պահպանում է մահաշունչ լռություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ