Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում


00:19 , 12 նոյեմբեր, 2021

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։