Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ


15:13 , 10 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 46 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Առավոտյան Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր վայրերում՝ Պետական անվտանգության ծառայության, արդարադատության և առողջապահության նախարարության շենքերի մոտ։ Ցուցարարները պահանջում են նախկին նախագահին ազատ արձակել բանտից, ինչպես նաև նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան երեկ երեկոյան տեղեկացրել էր աջակիցներին այսօրվա անելիքների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ