Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի հակառեկորդ՝ 80 դեպք է արձանագրվել նախօրեին․ վարակվել է 1675 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը 324 039 է, մահվան դեպքերինը՝ 8184


12:41 , 10 նոյեմբեր, 2021

Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1675 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 324 039-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 69 քաղաքացի, մահացածների թիվը 6831 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք։ Նոյեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1353 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 80 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8184-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1277 է, ընդհանուր առողջացածներինը՝ 286 334, փաստացի բուժվողներինը՝ 29 521: Մեկ օրում արվել է 10 052 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 202 322 թեստավորում: