Աշխարհի 10 ամենասարսափելի բժիշկները, ում սատանայական գործերը սարսուռ են առաջացնում


14:35 , 22 օգոստոս, 2013

Բժիշկները կոչված են ամոքել իրենց հիվանդներին: Բժշկի մասնագիտությունը սովորաբար դասվում է ամենամարդասիրական մասնագիտությունների շարքին: Այնուամենայնիվ, պատմության մեջ գրանցվել են ծայրահեղ դաժան բժիշկներ, ովքեր խորտակել են իրենց հիվանդների կյանքը և անգամ մահվան դուռը հասցրել նրանց: Այս ցուցակում ընդգրկված են բժիշկներ, որոնք հայտնի են դարձել իրենց սատանայական գործերով:


10. Ջեք Գևորգյան

kevorkian1

Ջեք Գևորգյանի մասին հակասական կարծիքներ կան: Ոմանք նրան համարում են բարության տիպար, ով վերջ է դրել մարդկանց ցավերին, իսկ ոմանք էլ կարծում են, որ նա հանցագործ է, ով սպանել է իր հիվանդներին: Նա էվթանազիայի էր ենթարկում անբուժելի հիվանդ մարդկանց, ովքեր այլևս չէին կարողանում դիմանալ ծանր ցավերին: Ջեքը հաճախ ասում էր. «Մահանալը հանցագործություն չէ»: Նա 130 ծանր հիվանդների օգնել է հեռանալ կյանքից: Ջեք Գևորգյանը հատոււկ սարքի օգնությամբ որոշակի նյութեր էր ներարկում մահանալ ցանկացող հիվանդների օրգանիզմ, ինչից հետո նրանք մահանում էին: Նրա հանդեպ քրեական գործ հարուցվեց, և 1999-2007 թթ. նա անցկացրեց կալանավայրում:      

9. Վոլտեր Ֆրիմեն

Mad-In-AmericaJun03a

Վոլտեր Ֆրիմենը նյարդաբան էր, ով բնավ էլ չար դիտավորություններ չուներ իր հիվանդների նկատմամբ: Նա ավելի քան 3500 ուղեղի վիրահատություն է կատարել ԱՄՆ-ի տարածքում: Նրա կատարած վիրահատությունները հայտնի են լոբոտոմիա անունով: Այս վիրահատություններից հետո մարդիկ բուժվում էին մտավոր հիվանդություններից: Ներկայումս լոբոտոմիա տեսակի ուղեղային վիրահատությունները հազվադեպ են կատարվում: Ֆրիմենը բազմիցս հաջողությամբ ավարտին է հասցրել վիրահատությունները: Եկավ մի ժամանակ, երբ նա այնքան էր տարվել իր աշխատանքով, որ կատարում էր օրական քսան վիրահատություն: Նա թույլ էր տալիս, որպեսզի լրատվամիջոցների աշխատակիցները տեսանկարահանեին վիրահատության ընթացքը: Իբրև վիրահատական գործիք` օգտագործում էր սառույց կոտրելու խոհանոցային հարմարանքը: Վիրահատություններից մեկի ժամանակ այդ հարմարանքը պատահաբար ընկավ հիվանդի ուղեղի մեջ, և հիվանդը մահացավ: Այս դեպքը կարծես այնքան էլ չմտահոգեց Ֆրիմենին, և նա անցավ մի այլ հիվանդի վիրահատությանը:


8. Հարի Հովարդ Հոլմզ (Հերման Մադջեթ)

H.H.Holmes

Հարի Հովարդ Հոլմզը հայտնի է նաև Հերման Մադջեթ անունով: Նա առաջին սերիական մարդասպանն է, ում կախաղան են հանել ԱՄՆ-ում: 1884 ընդունվել է Միչիգանի բժշկական դպրոցի համալսարան` բժիշկ դառնալու մտադրությամբ: Ուսումնառության տարիներին նա հաճախ մարդկանց դիակներ էր առևանգում համալսարանի լաբորատորիայից և այլանդակում դրանք: Համալսարանն ավարտելուց հետո Հարին տեղափոխվեց Չիկագո: Այնտեղ նա դարձավ մի հյուրանոցի սեփականատեր: Հենց այդ հյուրանոցում էլ նա կատարում էր իր սոսկալի փորձարկումները մարդկային դիակների վրա: Նա տարբեր կանանց իր հյուրանոց էր տանում և այնտեղ խեղդամահ անում նրանց: Նա այլանդակում էր իր զոհերի դիակները, առանձնացնում էր միսն ու կաշին` թողնելով միայն ոսկորները իբրև կմախքի նմուշներ: Նա նաև վաճառում էր դիակները բժշկական հետազոտություններ անցկացնող հաստատություններին:

 

 

 

 


 7. Արնֆին Նեսեթ

nesset-1

Արնֆին Նեսեթը նորվեգացի բուժեղբայր էր և շարունակում էր ուսումը, որպեսզի բժշկի որակավորում ստանար: Նա մեղադրվում էր իր քսաներկու հիվանդների սպանության մեջ: Նեսեթը իր հիվանդների օրգանիզմի մեջ ներարկում էր «Կուրացիտ» կոչվող դեղանյութի որոշակի չափաբաժին, ինչից հետո հիվանդները մահանում էին: Այս դեղը դժվար էր հայտնաբերել մարդու օրգանիզմում: Հենց այս պատճառով էլ սկզբում չէր հաջողվում ապացուցել Արնֆինի մեղավորությունը: Հետաքննությունը տևեց երկու տարի: Հինգ ամիս տևած դատավարությունից հետո ի վերջո Արնֆին Նեսեթը մեղավոր ճանաչվեց իր գործած հանցանքների համար և դատապարտվեց 21 տարվա ազատազրկման: 2004 նա ազատ արձակվեց: Ասում են, որ նա փոխել է իր անունը և այժմ ապրում է ուրիշ մարդու անունով:


6. Կառլ Քլոբերգ

 

carl-clauberg

Կառլ Քլոբերգը գիտափորձեր էր կատարում նացիստական համակենտրոնացման ճամբարներում: Նա գլխավոր բժշկի կոչում ստացավ և Քոնիգսբերգի համալսարանում գինեկոլոգիայի գծով պրոֆեսորի կոչում ստացավ: 1933 թ.-ին նա նացիստ դարձավ, իսկ 1942-ին դիմեց Հենրիխ Հիմլերին, որպեսզի վերջինս նրան արտոնի գիտափորձեր անցկացնել համակենտրոնացման ճամբարի կանանց վրա: Նա ցանկանում էր կանանց ամլացման (չբեր դարձնելու) մատչելի և հեշտ եղանակներ գտնել: Հիմլերը հավանություն տվեց նրա նախաձեռնությանը, և նա անմիջապես գործի անցավ: Քլոբերգն օգտագործում էր հատուկ նյութեր, որոնք ներարկվում էին կնոջ արգանդի մեջ: Այն կանայք, ում ձվարանները վնասվում էին, ենթարկվում էին վիրահատության, որի ընթացքում հեռացվում էին նրանց ձվարանները, ինչից հետո նրանց ուղարկում էին Բեռլին` հետագա հետազոտությունների համար: Երբեմն կանանց սպանում էին, որպեսզի նրանց մարմինները հերձեին և դրանց վրա փորձարկումներ կատարեին: Ավելի քան 300 կին ենթարկվեց այս դաժան գիտափորձերին: Ի վերջո, Քլոբերգին ձերբակալեցին, սակայն նա մահացավ, նախքան կհրապարակվեր նրա դատավճիռը: 

Շարունակելի...