20:14 , 9 նոյեմբեր, 2021Armsport.am-ը գրում է․
«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Քրիստիան Մեդինան կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է El Entrasigent-ը, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Ըստ աղբյուրի՝ ռուսական ակումբը պատրաստ է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 6,5 միլիոն եվրո։
Նույն աղբյուրը նշում է, որ արգենտինական գրանդի ղեկավարությունը համաձայն չէ նշված գումարի չափին, քանի որ ցանկանում է իր կիսապաշտպանի տրանսֆերը վաճառել նվազագույնը 13 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Մեդինան «Բոկա Խունիորսի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։