«Մոդեռնա»–ի 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
18:55 , 9 նոյեմբեր, 2021
«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: