Չելսին ցանկանում է բաժանվել կիսապաշտպանից, սակայն վերջինիս պայմանագրի մեջ նշված կետը ակումբին թույլ չի տալիս հրաժարվել իր ծառայություններից


18:33 , 9 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», չի մտնում «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պլանների մեջ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գերմանացի մասնագետը ցանկանում է ժամանակից շուտ Սաուլին հետ ուղարկել Իսպանիա, սակայն վերջինիս պայմանագրում կա կետ, ըստ որի անգլիական ակումբը չի կարող ֆուտբոլիստին հետ վերադարձնել մինչև վարձակալության ժամկետի լրանալը։

Կիսապաշտպանի վարձակալության ժամկետը լրանալու է 2022 թվականի ամռանը։ Սաուլն ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում ստացել է ընդամենը 239 րոպե խաղաժամանակ։