17:29 , 9 նոյեմբեր, 2021Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Աթլետիկոյի» եզրային պաշտպան Կիրան Տրիպյերը հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրությունների շրջանակում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են 31-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Անգլիացի եզրային պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Տրիպյերը «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։