«Չպարզված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանը և Ադրբեջան միասին առաջ շարժվեն դեպի կայուն խաղաղություն. ԵՄ-ն կանգնած է ձեր և տարածաշրջանի կողքին». Տոյվո Կլաար


17:12 , 9 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Արցախյան  44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ գրառումէ  արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և տուժել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։ Չպարզված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն: Եվրոպական Միությունը կանգնած է ձեր և տարածաշրջանի կողքին»,- գրել է պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ