Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա
16:59 , 9 նոյեմբեր, 2021
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: