Պուտինի՝ Բաքու այցի աշխարհաքաղաքական պատճառները. իրանական IRAS-ի անդրադարձը


13:57 , 22 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Իրանական IRAS-ն անդրադարձել է օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցին։

 Հակառակ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների, թե Բաքուն հավասարակշռված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ, վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման ֆոնին Ադրբեջանն ավելի է հակվում Վաշինգտոնի կողմը, գրում է իրանական IRAS-ը, որի հոդվածը ներկայացրել էinosmi.ru-ն։

 Ըստ IRAS-ի՝ Ադրբեջանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետի երկարաձգումը մերժելն էապես սառեցրեց երկու երկրների հարաբերությունները։

 Չնայած դրան՝ նրանց համատեղ առևտրաշրջանառությունը 2012թ.-ին կազմել է 4 մլրդ դոլար, իսկ միայն վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 50%-ով։

 Արդեն վաղուց լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է միջամտել Ադրբեջանի նախագահական ընտրություններին (կայանալու են աշնանը)՝ իր սեփական թեկնածուին առաջադրելու միջոցով. նա կարող է լինել Ռուսաստանում բնակվող գրող և ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը։

Բաքվի իշխանությունները կանխում են նրա ժամանումն Ադրբեջան, ինչի համար էլ ճնշման են ենթարկվում Ռուսաստանի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ