22:48 , 8 նոյեմբեր, 2021Lurer.com-ը գրում է.
Քիչ առաջ Ադրբեջանի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշիում հրավառություն է տեղի ունեցել, որը տեսանելի է եղել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:
Հիշեցնենք, որ այսօր Շուշի է այցելել թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ով այնտեղից ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին:
Այնտեղ Ալիևը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: