Մոսկվայում երկու մարդու են ձերբակալել. նրանք մոտ 1 կգ կոկաին են կուլ տվել օդանավակայանում


15:59 , 8 նոյեմբեր, 2021
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսայինները երկու ռուսաստանցու են ձերբակալել, որոնք ժամանել են Բրազիլիայից: Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը, նրանց մոտ մոտ մեկ կգ կոկաին է եղել, որը նրանք կուլ են տվել:

Տղամարդիկ Ռուսաստան են ժամանել Սան Պաուլոյից և ձերբակալվել են Ստամբուլ-Մոսկվա ուղևորատար չվերթի մաքսային ստուգման ժամանակ: Բերանի խոռոչի  ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել օտար մարմինների առկայությունը:

Ավելի ուշ բուժզննում անցնելիս ձերբակալվածների որովայնից 100 գլանաձև տարա է դուրս բերվել, որոնց մեջ փոշիանման նյութ է եղել: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 961 գրամ:

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: