Երբ Արցախում էի, կռված տղերքը զրույցներից մեկի ժամանակ պատմեցին Անդրեյի մասին. ասում էին. «Ուժեղ ռազվեդչիկ էր, Շուշիում վիրավոր գեներալին փրկելիս զոհվեց»


14:18 , 8 նոյեմբեր, 2021
Մելքումյան Անդրեյի ու նրա ընտանիքի պատմությունը ձեզ պատմել էի։ Անդրեյը 1993 թվականին, Ստեփանակերտում էր ծնվել, պատերազմի օրերին։
Այս վերջին պատերազմի առաջին օրերից կռվել է հայրենի Արցախի համար։ Հետախույզ էր։
Երբ Արցախում էի, կռված տղերքը զրույցներից մեկի ժամանակ պատմեցին Անդրեյի մասին։ Ասում էին. «Ուժեղ ռազվեդչիկ էր, Շուշիում գեներալին հետ զոհվեց»։ Ես էլ երկար փնտրում էի, թե ի՞նչ գեներալ է զոհվել այդ օրերին Շուշիում, ու պարզվեց խոսքը ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանի մասին է։ Բարձրաստիճան պաշտոնյա էր, դրա համար էին գեներալ ասում։ Գնդապետն այդ օրերին անձամբ է եղել Շուշիում, զինվորների կողքին։ Շատերն անգամ չգիտեին էլ, որ Արցախի պաշտպանության փոխնախարարն է իրենց կողքին կռվում։
Քարին Տակի օպերացիայից հետո Անդրեյի վաշտը նահանջում է դեպի Շուշիի։ Այդտեղ էլ, իմանալով, որ ՊԲ հրամանատարի տեղակալան այդտեղ է, միանում է նրան ու փորձում են կրակի տակից դուրս գալ։ Նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած «муха» զենքի կրակից զոհվում են գնդապետ Ավագյանն ու Անդրեյը։
ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ԱՀ ՊԲ N զորամասի հատուկ նշանակության վաշտի 2-րդ հատուկ նշանակության խմբի 1-ին հատուկ նշանակության վաշտի ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Անդրեյ Անդրեյի Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Անդրեյի որդին լույս աշխարհ եկավ հոր զոհվելուց հետո...
Ընտանքի մասին՝ Փոքրիկ Անդրեյ Մելքումյանի հայրը զոհվեց Շուշին պաշտպանելիս. նա այդպես էլ չտեսավ որդու լույս աշխարհ գալը. փոքրիկի պապը ևս այս պատերազմի մասնակից է
Ռուս լրագրողների նկարած կադրերը Անդրեյի մասնակցությամբ Քարին Տակում