13:11 , 8 նոյեմբեր, 2021Tert.am-ը գրում է․
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և կարևորում է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքը կազմում է կայուն խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացմամբ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության խիստ պահպանմամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ