13:29 , 22 օգոստոս, 2013
Galatv.am-ը գրում է.
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում հայրենիք վերադառնալ:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրենց լրատվամիջոցներից մեկի կողմից տեսանյութ է տարածվել, այժմ դրա իսկությունը ճշտում ենք:
Ամեն դեպքում, վաղը հանդիպելու ենք ԿՄԽԿ-ի ներկայացուցիչների հետ, վաղը Բաքվի գրասենյակից վերադառնում է պատվիրակությունը, իրենց հետ խոսելուց հետո կորոշենք մեր հետագա գործունեությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ