Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն


16:45 , 8 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց և 11:7 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Արթուր Չեբորդաևի նկատմամբ:

Նախօրեին Հայաստանի հավաքականից Վագեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալակիր: