13:22 , 22 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ոստիկանները հենց նոր Կոմիտասի 5 հասցեում փորձում էին ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մտցնել ոստիկանության մեքենա և տանել բաժանմունք, սակայն ակտիվիստների և ոստիկանների միջև սկսվեց հրմշտոց, և ակտիվիստներին հաջողվեց Դավիթ Սանասարյանին հետ բերել:
Հենց հիմա ակտիվիստները փակել են Կոմիտասի պողոտան, իսկ նրանցից մեկը հրմշտոցի հետևանքով ուշաթափվեց: Այժմ Կոմիտասի պողոտայում երթևեկությունը խցանված է, և լարված իրավիճակ է ակտիվիստների ու ոստիկանների միջև: