Մեկ տարի առաջ այս օրը բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս հերոսաբար զոհվեցին արցախցի էս քաջ տղերքը. 2 օր անց ընկավ նաև բերդաքաղաքը...


20:51 , 7 նոյեմբեր, 2021
«Մարտական խաչ» 1 աստիճանի շքանշանակիր, կամավորական Բորիս Գասպարյան, ՊԲ N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, «Արցախի հերոս» Նարեկ Հովհաննիսյան, ՊԲ N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, «Արցախի հերոս» Թովմաս Թովմասյան։
Մեկ տարի առաջ այս օրը բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս հերոսաբար զոհվեցին արցախցի էս քաջ տղերքը։ Պատերազմի ամենատարբեր թեժ կետերում հատուկ առաջադրանքները կատարելուց ու 42 օր պատերազմի դժոխքի միջով անցնելուց հետո Շուշիի մատույցներում ընկան տղերքը։ 2 օր անց ընկավ նաև բերդաքաղաքը...
Նարեկի և Թովմասի մասին պատրաստած ռեպորտաժս մոտ ժամանակներս եթեր կհեռարձակվի։
Քանի հիշում ենք ձեզ ու ձեր սխրանքները, դուք անմահ եք, տղերք ջան։ Հիշատակներդ վառ։