Մ23 ԱԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է


00:04 , 7 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթներն ազատ ոճային հայ ըմբիշները։

Մասնավորապես, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ։ Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին։

Հարությունյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակչում կգոտեմարտի ռուս Արտուր Չեբոդաևի հետ։