Առաջինը հենց իրենց է թուրքը կոտորելու, քանի որ գիտի՝ եթե իրենք դավաճանել են իրենց Հայրենիքը, ուրեմն իրենց նույնպես կդավաճանեն (Video)


22:12 , 5 նոյեմբեր, 2021

Հոգիների փտաղտ։
Ուրիշ բառերով չի կարելի որակավորել այն մարդկանց, որոնք պատրաստ են մոռանալ ով են իրենք և ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հայ ազգի սուրբ նահատակներին՝ <<նվիրել>>մեր Հայրենիքը թուրքին։
Ինչպես կարելի է բացատրել, որ կան իբր հայեր, որոնք պատրաստ են <<մոռանալ>>,որ Շուշին, Հադրութը, Վարանդան, Քարվաճառը, Արցախը, Սյունիքի և Գեղարքունիքի մասնիկները նույն պես մեր Հայաստանի անբաժանելի "կտորներն են"։
Ես չեմ վիրավորելու մարդկանց, չեմ մեղադրելու, ես պարզապես հարցնում եմ ինչպե՞ս կարելի է որակավորել այն իբր հայերին, որոնք հանուն իրենց ինչ որ գաղափարների պատրաստ են <<մոռանալ>> և ուրանալ շուրջ ամեն ինչ։
Եթե իրենք կարծում են, որ թուրքը չի գա իրենց տուն և չի մորթի իրենց երեխաներին, ապա իրենք չարաչար սխալվում են։ Առաջինը հենց իրենց է թուրքը կոտորելու, քանի որ գիտի՝ եթե իրենք դավաճանել են իրենց Հայրենիքը, ուրեմն իրենց նույնպես կդավաճանեն։
...
Աստված լուսավորի բոլոր սուրբ նահատակների հոգիները։
Կներեք մեզ տղերք...եթե կարողեք։