18:59 , 5 նոյեմբեր, 2021168.am-ը գրում է․
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Վրաստանին է փոխանցել պաշտպանիչ միջոցների լրացուցիչ պաշարներ՝ դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Հենց նշված համագործակցության շրջանակներում Վրաստանի դպրոցները ՅՈւՆԻՍԵՖ-ից եւ ճապոնական «Սարայամ» ընկերությունից կստանան COVID-19-ի դեմ պաշտպանիչ միջոցներ: Կրթության նախարարի տեղակալ Եկատերինա Դգեբուաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանում Ճապոնիայի դեսպան Իմամուր Ակիրային եւ ՅՈւՆԻՍԵՖ-ին կրթության ոլորտում ցուցաբերած օժանդակության համար, եւ նշել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն այն գլխավոր գործընկերներից մեկն է, որը համավարակի սկզբից ակտիվորեն ընգրկված է դպրոցներում վիրուսի տարածման տարածումը կանխելու գործընթացում:
Դգեբուաձեն նաեւ նշել է Կրթության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից անցկացվող տեղեկատվական հանդիպումների կարեւորությունը, որոնք ուղղված են մանկավարժների շրջանում պատվաստման գործընթացի ակտիվացմանը, որոնց մասնակցել են մինչեւ երեք հազար ուսուցիչներ:
Նախքան ընթացիկ ուսումնական տարվա սկսվելը Վրաստանի բոլոր դպրոցները հանդերձված են եղել այն բոլոր ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են համավարակը կառավարելու համար: Դրանց պաշարները պարբերաբար համալրվում են:
Ճապոնական ընկերության կողմից Վրաստանի կրթության նախարարության ստացած 140 տոննա ախտահանիչ հեղուկները դոնորական կազմակերպությունների լրացուցիչ աջակցությունն են համավարակի դեմ պայքարում, հաղորդել է Sputnik-ը: