Հրազդանի 24-ամյա բնակիչը առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր՝ պոլիկլինիկաներից մեկի բժշկուհուն տալով 10 հազար դրամ (Video)


18:19 , 5 նոյեմբեր, 2021

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։

Միջոցառումները շարունակվում են։