Եթե Ռուսաստանը գրոհի, Վարշավան կընկնի հինգերորդ օրը. Դանիայում գնահատել են Ռուսաստանի կողմից հայծակնային հարվածի հետևանքները


14:15 , 5 նոյեմբեր, 2021
Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2021» համատեղ զորավարժությունները ցույց են տվել Եվրոպայի վատ պատրաստվածությունը լիամասշտաբ ռազմական համակամարտության պարագայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Jyllands-Posten պարբերականը:

Դանիացի հոդվածագրի կարծիքով՝ Լեհաստանը շարունակում է լինել Եվրոպայի հենարանն արևելքում և Դանիայի հետ ընդհանուր խնդիրներ ունի անվտանգության ոլորտում: Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում և՛ Վարշավան, և՛ Կոպենհագենը կհայտնվեն վտանգավոր գոտում: Առաջին հերթին, խոսքն այսպես կոչված՝ Սուվալյան միջանցքի՝ Լիտվայի և Լեհաստանի միջև հարյուր մետրանոց սահմանի մասին է, որը տեսականորեն կարող է միավորել Կալինինգրադի մարզը Բելառուսի հետ:

Ինչպես նկատում է լրագրողը, Մոսկվան հատկապես մասնագիտանում է տանկային զորքերի և հետևակի հարցում, որոնք հիանալի կիրառություն կգտնեն այդ բաց հարթ տարածքում:

«Վերջերս կատարված հաշվարկները ցույց են տվել, որ եթե Ռուսաստանը գրոհի Լեհաստանը, Վարշավան կընկնի հինգերորդ օրը: Այս ցնցող գնահատականի մասին գիտեն Կոպենհագենում: Ռուսական հրթիռները կարող են Բորնհոլմ հասնել 10 րոպեում, իսկ Կոպենհագեն՝ կես ժամում»,- նշել է հոդվածի հեղինակը: