Ադրբեջանցի սահմանապահը մահացել է զորավարժությունների ժամանակ


12:55 , 5 նոյեմբեր, 2021
Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մահացել է զորավարժությունների ժամանակ: Ինչպես փոխանցում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում:

Զոհված զինծառայողը Ահմեդ Թուրալ Աքրամ օղլուն բեկորային վիրավորում է ստացել АГС-17 նռնականետից արձակված կրակոցի հետևանքով: Նրան փրկել չի հաջողվել: