Օրվա առակը


12:07 , 22 օգոստոս, 2013

Մի աղքատ մարդ հրավիրված է լինում խնջույքի, բայց երբ ժամանում է, տանտերերն ու հյուրերը ուշադրության չեն արժանացնում նրան, քանի որ հին շորեր է հագին լինում: Վիրավորված մարդը աննկատելի դուրս է գալիս խնջույքից և որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է, բայց ընկերոջ թանկարժեք հագուստով: Հյուրերը նկատում են նրան, տանում են ամենալավ տեղը և զանազան ուտելիքներ են հրամցնում: Մարդը ցուցադրական բռնում է հագուստի փեշը, մտցնում ափսեի մեջ ու ասում. «Կեր, խմիր, վայելիր, որովհետև ոչ թե իմ անձն են հարգում, այլ քեզ»: