Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»


13:29 , 4 նոյեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը։

Նշվում է, որ եթե օրինագիծն անցնի այս փուլը, ապա Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: