Նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի և Ալիևի կողմից «3+3» ձևաչափը քննարկելու մասին (Video)


12:59 , 4 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Հարցը մի փոքր վաղաժամ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է ՀՀ-ն մասնակցելու դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններին:

«Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց նա:՚

Հարցին՝ ՀՀ-ն չի՞ հստակեցրել՝ մեզ համար որ քարտեզն է շահեկան, Գևորգյանն արձագանքեց, թե հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ