11:45 , 22 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ ուսանողներ բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով չեղյալ համարել մի շարք բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: Մինչ նրանք իրենց բողոքն էին արտահայտում, կառավարություն եկավ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և խոստացավ ուսանողներին նախարարությունում հանդիպել իրենց հետ և քննարկել պահանջը:
«Չնայած դուք մի անգամ եկել եք ու չեք ցանկացել ինձ հետ հանդիպել, ես կրկին պատրաստ եմ ձեզ հետ հանդիպել»,- ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ