Իրկուտսկի մոտակայքում ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել. ընկնելիս այն բռնկվել է


19:15 , 3 նոյեմբեր, 2021
ՌԴ Իրկուտսկի մարզում Ան-12 օդանավ է կործանվել, ավիավթարի վայրը պարզվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիբիրի որոնողափրկրարական կենտրոնին:

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավն ընկել է Պիվովարիխա գյուղի շրջանում՝ օդանավակայանից ոչ հեռու: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս երկրորդ շրջան է կատարել և անհետացել է ռադարների տեսադաշտից:  

ԱԻՆ տվյալներով՝ օդանավում 8 մարդ է գտնվել: Ընկնելիս օդանավը բռնկվել է: Ինքնաթիռը դեռևս չեն հայտնաբերել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները:

Նշվում է, որ ԱՆ-12 բեռնատար օդանավն իրականացնում էր Յակուտսկ-Իրկուտսկ չվերթը: