Ես այս պահին նման տեղեկություն չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ, Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին


15:13 , 3 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Ես այս պահին նման տեղեկություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 9-ին հնարավո՞ր է ՀՀ, ՌԴ, Ադրբեջան եռակողմ հանդիպում:

Դիտարկմանը, թե հայտարարվել է, որ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին քննարկում կա, Հարությունյանն արձագանքեց, թե մշտապես կան որոշակի ֆորմատներ, որոնցում քննարկվում են սահմանների, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցեր, և այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին նման բան չկա:

Հարցին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմում տեղեկություններ կա՞ն, թե դեմարկացիան և դելիմիտացիան որ թվականի քարտեզներով են լինելու, և արդյո՞ք այդ քարտեզների օրինակները կան ՀՀ-ում, Հարությունյանը պատասխանեց.

«Դրանք միջգերատեսչական մարմիններում են քննարկվում, աշխատակազմն առանձին քննարկումներ չի անում: Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը տարբեր մակարդակներով քննարկվում են»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ