Տեղի է ունեցել շփոթմունք․ Կառավարությունը պարզաբանել է Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությունը


13:39 , 3 նոյեմբեր, 2021

ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու քննարկումների մասին հայտարարության վերաբերյալ։

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել  շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է պարզաբանման տեքստում։

Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ քննարկվում է  ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն նշանակելու հարցը։