Մահացել է «Բրիգադա» սերիալի դերասանը


12:59 , 3 նոյեմբեր, 2021

Մոսկվայում մահացել է 49-ամյա դերասան Դմիտրի Գումենեցկին, որը «Բրիգադա» հանրաճանաչ սերիալում խաղացել է Սաշա Բելիի անվտանգության պետ Շմիդտի դերը։ Այդ մասին հայտնում է 5-tv.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը։ Դերասանը վերջին օրերն անց է կացրել խնամքի կենտրոնում։

Այս տարվա ապրիլին դերսանը հիվանդության հետ կապված պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Ռյազանի բանտից։