Շերտավոր սմբուկ լոլիկով ու պանրով


12:00 , 22 օգոստոս, 2013

Անհրաժեշտ է՝

սմբուկ

սոխ

լոլիկ

պանիր

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ կտրատում ենք, երկու կողմից տապակում: Սոխն ու լոլիկը կտրատում ենք, տապակում: Պանիրը նույնպես խորանարդներով կտրատում ենք կամ քերում:

Այժմ շերտերով տեղադրում ենք սմբուկը, ապա լոլիկը, ապա պանիրը: Նույն հերթականությունը կրկնում ենք: Վերին շերտը պետք է պանիր լինի: Շերտերի միջում կարող ենք ավելացնել խաշած կարտոֆիլ կամ կարտոֆիլի պյուրե: 

Մի քանի րոպեով տեղադրում ենք վառարանում, որպեսզի պանիրը հալչի:

Շատ սննդարար ու համեղ ուտեստ է: Բարի ախորժակ: