Որոշ դիտորդներ պնդում են, որ Քոչարյանի քարոզարշավին ծախսվել է մինչև 80 մլն դոլար` ինչ ա թե լինի լեգիտիմ Նիկոլ


15:08 , 2 նոյեմբեր, 2021
44 օրյա պատերազմից առաջ Թուրքիան գրեթե զրոյացրել էր գազի գնումը Գազպրոմից: Դրանից զատ կուտակել էր նաև 2 մլրդ դոլարի պարտք, որը հրաժարվում էր մարել: Կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց անմիջապես հետո թուրքերը կտրուկ ակտիվացրին գնումները թուրքական հոսքով ու 12 ամսում 130%-ով աճեցրին ծավալը: Եթե 2020-ին նրանք 10.9 մլրդ խ.մ. էին ներմուծել Գազպրոմից, ապա 2021 թվին այդ թիվը հասավ 23 մլրդ խ.մ.: Տարբերությունը միլիարդավոր դոլարների հասնող շահույթ է նշանակում Գազպրոմի համար:
Այս տարվա հունիսից սկսած, իսկ ավելի ստույգ, հունիսի երկրորդ կեսից, թուրքերը նորից սկսեցին նվազեցնել գնումները ամսական 6%-ով: Էրդողանը ակնկալիքներ ունի Մոսկվայից ու դիմելու է ամենա արդյունավետ գործիքներին` խփելու է ռուսական օլիգարխատի գրպաններին:
Դժվար չէ կռահել, որն է Էրդողանի պահանջը՝ նա Սյունիքով միջանց է պահանջում: Միջանցքի կարիք նա չունի, բայց պահանջում է, քանի որ դա լրիվ կսննկացնի ռուսական ներկայությունը Կովկասում: Էրդողանը պիտի միջանցք պահանջի, Փաշինյանը պիտի չտա, արդյունքում Ռուսաստանը կունենա իրավիճակ, երբ բոլորը դժգոհ են հենց Մոսկվայից:
Ի՞նչ պետք է անի Մոսկվան իրավիճակից դուրս գալու համար, եթե Հայաստանում իր հենարանը հանդիսացող գործչի անունը անեծքի պես բան է, որից խուսափում են իր իսկ բոլոր թիմակիցները:
Բարդ խնդիր է՝ ինչպես անել հանրահավաք միջանցքի դեմ միջանցքի համար... ու հանկարծ չդելեգիտիմացնել այդքան դժվար ու թանկ` շատ թանկ ճանապարհով լեգիտիմացված Փաշինյանին: Որոշ դիտորդներ պնդում են, որ Քոչարյանի քարոզարշավին ծախսվել է մինչև 80 մլն դոլար` ինչա թե լինի լեգիտիմ Նիկոլ: