Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին


18:43 , 1 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կպատասխանենք նրանց (Իրանի - խմբ.) գործողություններին, որոնք հակասում են Միացյալ Նահանգների շահերին, լինեն դա անօդաչու թռչող սարքերի հարվածներ, թե այլ բան, մենք կպատասխանենք, եթե դա շարունակվի», - ասել է Բայդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: