Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել


15:52 , 1 նոյեմբեր, 2021

Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին  գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։

«Գործի նախաքննությունը ավարտվել է և գործը հավանաբար ուղարկվել է դատարան, այս մասով դեռ հստակ տեղեկություն չունենք»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով որպես մեղադրյալ։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։