Դումայում սադրանք են համարել ԱՄՆ-ի Mount Whitney նավի ուղարկելը Սեւ ծով


15:29 , 1 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Mount Whitney հրամանատարական նավի ուղարկելը Սեւ ծով կրում Է սադրիչ բնույթ եւ ապակայունացնող գործոն Է տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտարարել Է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

«Կարծում եմ, որ այնպիսի գործողություններ, ինչպիսին ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավի ուղեւորվելն Է Սեւ ծով, կրում են բացահայտ սադրիչ բնույթ եւ ակնհայտ ապակայունացնող են: Դա լրացուցիչ ապակայունացնող գործոն Է տարածաշրջանում»,-Կարտոպոլովը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել Է նոյեմբերի 1-ին: