Փլուզվել է մարզադաշտի արտաքին պատը


10:39 , 22 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 22-ին` ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15x3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը:

Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 22-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: