19:24 , 30 հոկտեմբեր, 2021Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը մարզման ժամանակ ստացել է աջ ազդրի վնասվածք, վերականգնման ժամկետի մասին չի հաղորդվում։