Միլանը գտել է Իբրահիմովիչին փոխարինողին


16:45 , 30 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Միլանը» գտել է նոր տարբերակ, որը կարող է փոխարինել ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, իտալական գրանդըը հետաքրքրված է բրազիլական «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոյի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Միլանը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո։

2021 թվականին Ալբերտոն բրազիլական ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 6 միլիոն եվրո։