Հարկահավաքություն կամ ճնշման ուժը


10:39 , 22 օգոստոս, 2013

Շուռը նենց բան գրեց, որ մե հոմերոսյան ծիծաղ բռնեց մոտս, մե ուրախուչուն...

Փաստորեն ճնշման արդյունքում շենքի հարկերի քանակը պակասում է:

Էս ինչ-որ լրիվ նոր ֆիզիկայի օրենք է՝ պայմանավորված քաղաքացիահարևանական հասարակության կայացածության գործակցով: Ու, Շո՛ւռ ջան, ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը տուտ նի պրիչոմ: 

Ու հետևաբար կներես, Երևա՛ն ջան, որ ճնշման ուժը լավ գործադրած լինեինք, դու էդքան գեշացած չէիր լինի, ու Մոնումենտից նայելիս ես կտեսնեի Քեզ, ոչ թե ուռոդների սարքած ուռոդ մետաստազներով լեցուն ինչ-որ օտար գոյացություն....